Թբիլիսին ընդունել է, որ սահմանին սպանված գրոհայիններից 2-ը վրացի էին

20:26 • 03.09.12

Վրաստանի իշխանությունները ընդունել են, որ նախորդ շաբաթ ռուս-վրացական սահմանին սպանված ենթադրյալ իսլամիստ գրոհայիններից նվազագույնը երկուսը Վրաստանի քաղաքացիներ են եղել, հաղորդում է BBC-ն:



Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինների կողմից Ռուսաստանի սահմանի մոտ գտնվող Լոպոտա կիրճում իրականացված գործողության հետևանքով սպանված 11 գրոհայինների վերաբերյալ Թբիլիսին մինչ այսօր պնդում էր, թե բոլորը օտարյերկրյա քաղաքացիներ են՝ նշելով, թե նրանք երկիր են ներխուժել Դաղստանից:


Սակայն վրացական ԶԼՄ-ների նողմից լուրեր հրապարակվեցին այն մասին, որ սպանվածներից 6-ը վրացի են:
Ներկայում Վրաստանի իշխանությունները ենթադրում են, որ գրոհայինները Պանկիսի կիրճից են: Ենթադրյալ գրոհայինների սպանությունը Պանկիսի կիրճի իսլամական համայնքի շրջանում դժգոհության մեծ այլիք է բարձրացրել: