Հելսինկիի կենտրոնական փողոցներից մեկում 19-ամյա տղան գնդակահարել է իր հորը
Միջին տարիքի տղամարդ է զոհվել այսօր Հելսինկիի կենտրոնում: Հանցանք կատարելու մեջ մեղադրվում է զոհվածի 19-ամյա որդին, ով ձերբակալվել է սպանության վայրից ոչ հեռու` զենքը ձեռքում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Ֆինլանդիայի «Ատենում» արվեստի գլխավոր թանգարանի մոտակայքում կրակոցների մասին հաղորդումը ստանալուց հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: Հելսինկիի ոստիկանական վարչության տեղեկություններով, ձերբակալության ժամանակ նա ոստիկաններին չի խոչընդոտել և արդեն գտնվում է բաժանմունքում: Ներկայում նա հարցաքննվում է, և բացահայտվում է հանցագործության դրդապատճառները:
Ականատեսների վկայությամբ, կրակելիս նա նշան էր բռնել կոնկրետ մարդու ուղղությամբ: Տղամարդը մահացել է գլխին ստացած վերքերից:










