Ճապոնացին ռնգեղջյուրի և բզեզի հիբրիդի տեսքով ահռելի ռոբոտ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնացի ինժեներ Հիտոշի Տակահաշին ստեղծել է ռնգեղջյուրի և բզեզի հիբրիդի տեսքով հսկայական մի ռոբոտ, որն ունի 11 մետր երկարություն և 17 տոննա քաշ, գրում է Oddity Central-ը:
KABUTOM RX-03 կոչվող տպավորիչ հսկան կարող է քայլել, օգտագործելով 6 ոտքերը, ծուխ հանել «քթից» և, որտեղ էլ որ այն հայտնվում է, անմիջապես հետաքրքրասեր մարդկանց հսկայական բազմություն է հավաքվում:
Մասնագետների կարծիքով` KABUTOM RX-03 -ը վերջին տարիների ընթացքում ստեղծված ամենատպավորիչ ռոբոտներից մեկն է: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այն ստեղծվել է ընդամենը 1 մարդու ջանքերով, այլ ոչ թե ինժեներական խմբի համատեղ աշխատանքի արդյունք է:
60-ամյա Տակահաշին սկսել է աշխատել հսկայի վրա 1997 թ.-ից և այն ավարտին հասցնելուց հետո ներկայացրել ողջ Ճապոնիային հանրահայտ հեռուստաշոուներից մեկի ժամանակ:
Թեև KABUTOM RX-03 –ը կշռում է 17 տոննա, այնուամենայնիվ ,դա չի խանգարում, որ ռոբոտը բավական հեշտ տեղաշարժվի` շնորհիվ դիզելային վառելիքի միջոցով աշխատող իր 6 ոտքերի:
Դրանց շարժման ընթացքում դիտողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե յուրօրինակ այս հիբրիդն իրոք քայլում է: Հսկային կարելի է ղեկավարել նույնիսկ հեռու տարածությունից` հեռակառավարման վահանակի օգնությամբ:










