Գյումրիի քաղաքապետի որդու գործով ձերբակալվածը կալանավորվել է

13:22 • 03.09.12

Գյումրիի «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է մինչ այդ ձերբակալված Պատվական Մադոյանը: Այդպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:


Գործակալության թղթակցին Շիրակի մարզի դատախազությունից հայտնել են, որ սեպտեմբերի 2-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն: