Անցած շաբաթվա ընթացքում բերման է ենթարկվել 30 ավտոմեքենա, ծխելու համար տուգանվել է 258 վարորդ

15:30 • 03.09.12

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք բերման են ենթարկել 30 տրանսպորտային միջոց: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից


Մեքենաներից 2-ի խլացուցիչներն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորած են եղել աղմուկով երթևեկելու համար, 2 մեքենաների վրա տեղադրված են եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, 3 վարորդ մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 23-ը տրանսպորտային միջոցը վարել են առանց համապատասխան փաստաթղթերի:


Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի, իսկ երթևեկության ընթացքում ծխելու համար 258 վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: