Հիմնականում առանց տեղումների. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Սեպտեմբերի 4-ից 7-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Ըստ հաղորդագրության, քամին կլինի արևելյան` 2-3 մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ից 7-ը աստիճանաբար կբարձանա 4-6, իսկ 8-ին կնվազի 2-4 աստիճանով: 
Երևանում`սեպտեմբերի 4-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-23 մ/վրկ արագությամբ: 










