30 օդանավ Մոսկվայի փոխարեն Նիժնի Նովգորոդում է վայրէջք կատարել
Մոսկվան պարուրած խիտ մառախուղը զգալիորեն սահմանափակել է մայրաքաղաքային օդանավակայանների աշխատանքը: Ոչ թռիչքային եղանակի պատճառով 31 օդանավ ուղարկվել է Նիժնի Նովգորոդի օդանավակայան, որը պահուստային է համարվում մայրաքաղաքային շրջանի համար, հայտնում է RBC-ն:
Հիմնականում «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում վայրէջք կատարելիք ինքնաթիռները Նիժնի Նովգորոդ են ուղարկվել առավոտյան: Այնտեղ շատ ուղևորներ մնում են ինքնաթիռների սրահներում:
Նույն պատճառով Մոսկվայից տասնյակ չվերթեր հետաձգվել են:
Մոսկվայում առավոտվա դրությամբ ուղղահայաց տեսանելիությունը 30 մ է, հորիզոնականը՝ 150 մ:










