Իրանն ահազանգել է Կասպից ծովում փոկերի թվաքանակի կտրուկ կրճատման մասին
Կասպից ծովում փոկերի թվաքանակը կտրուկ անկում է գրանցում, ահազանգել է Իրանի Բնապահպանության կազմակերպության Ծովային մասնաճյուղը, հաղորդում է Eurasia Review-ն:
ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ Կասպից ծովում հաշվվում էր մեկ միլիոն ծովափոկ: Իսկ 2008-ին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մնացել է ընդամենը 100 000-ը:
900 000 գլխաքանակի անկման պատճառների թվում է ոչ միայն ապօրինի որսը, այլև շրջակա միջավայրի աղտոտվածությունը:
Կազմակերպությունը հայտարարել է, որ ռուս ուսումնասիրողներն առաջիկայում կհրապարակեն Կասպից ծովում փոկերի թվաքանակի վերաբերյալ վերջին տվյալները: Իսկ Իրանում՝ Գիլանում, նախատեսվում է փոկերի համար անասնաբուժարանի բացում:










