Մոսկվայում աշխատանքից հեռացված ուսուցչուհին ինքնասպան է եղել Գիտելիքի օրը

15:38 • 03.09.12

Մոսկվայի № 1319 դպրոցի աշխատանքից հեռացված ուսուցչուհի Օլգա Կալյուժինան սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի միջազգային օրը, ինքնասպան է եղել` նետվելով բարձրահարկ շենքի 9-րդ հարկից, գրում է Life News-ը:

 

49-ամյա կինը նման հուսահատ քայլի է դիմել, քանի որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ այս տոնը չի նշել իր սիրելի դպրոցում`  աշակերտների հետ միասին: Կենսաբանության ուսուցչուհու անշնչացած մարմինը հայտնաբերել են հաջորդ օրն առավոտյան:

 

Ինքնասպան լինելուց առաջ կինը մի նամակ է գրել, որում խնդրում է հարազատներին ոչ ոքի չմեղադրել իր մահվան մեջ:
Նրա որդին նշել է միայն մեկ պատճառ, որը և դրդել է իր մորը հրաժեշտ տալ կյանքին` աշխատանքից հեռացումը:

 

Սակայն դպրոցի տնօրինությունն իր մեղավորությունը չի զգում` նշելով , որ Կալյուժինան հեռացվել է աշխատանքից համապատասխան ատեստավորումը չանցնելու պատճառով: