Այսուհետ Բրյուսելի փողոցներում կանանց սիրահետող տղամարդիկ կտուգանվեն 250 եվրոյով
Սեպտեմբերի 1-ից Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի` բոլոր տղամարդիկ, ովքեր «կհանդգնեն» փողոցում սիրահետել կանանց, կտուգանվեն 250 եվրոյով:
Ինչպես նշում է Euromag-ը, քաղաքային իշխանությունները նման քայլի են դիմել ուսանողուհի Սոֆիա Փիթերսի հեղինակած տեսանյութը դիտելուց հետո: Եվրոպական բլոգոսֆերայում հայտնված այս տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է ամառային, թեթև զգեստով մի աղջիկ Բրյուսելի փողոցներով զբոսնելու ընթացքում տղամարդկանց կողմից ենթարկվում «փողոցային սեքսիզմի»:
«Կինը փողոցում» կարճամետրաժ ֆիլմը Բրյուսելի իշխանությունների կողմից չի անտեսվել:
Տեսանյութի հեղինակը նշել է, որ այս կերպ ցանկացել է իշխանությունների ուշադրությունը հրավիրել նաև ներգաղթի խնդրին, քանի որ Բրյուսելի փողոցներում կանայք արժանանում են անառողջ ուշադրության առավելապես օտարերկրացի և մասնավորապես` մարոկացիների կողմից:
«Բոլոր նրանք, ովքեր բավարար դաստիարակություն չունեն փողոցում կանանց նկատմամբ իրենց ըստ հավուր պատշաճի պահելու համար, ստիպված կլինեն 250 եվրոյից հրաժարվել»,- հայտարարել է քաղաքապետի տեղակալ Ֆիլիպ Կլոզը:










