Կոտայքում 21-ամյա կինն ինքնասպանության փորձ էր արել ծնողների վատ վերաբերմունքի պատճառով
Սեպտեմբերի 2-ին Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին կամրջից իրեն և գրկի 1.5 տարեկան երեխային ցած նետելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած Կոտայքի մարզի բնակչուհի Ա. Կիրակոսյանն այդ քայլին գնացել է, քանի որ ծնողներն իրեն վատ են վերաբերվել ապօրինի երեխա ունենալու պատճառով, այս մասին Tert.am–ը տեղեկացել է Կոտայքի մարզի իր աղբյուրները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ա. Կիրակոսյանի ինքնասպանության փորձը կանխել էին Ոստիկանության աշխատակիցները, ովքեր էլ ավելի ուշ պարզել էին 21-ամյա կնոջ ինքնությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 21-ամյա կինը այս քայլին գնացել է սոցիալական պայմաններից հուսահատ, քանի որ ամուսինը գտնվում է ՌԴ-ում, իսկ ծնողները նրան ցանկանում էին վտարել տնից:










