Ցյուրիխ-Պեկին չվերթի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ` հարբած ուղևորների պատճառով

17:27 • 03.09.12

Շվերցարական Swiss Air ավիաընկերության Ցյուրիխ-Պեկին չվերթն իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել  վերադառնալ Ցյուրիխ` 2 հարբած ուղևորների կռվի պատճառով, գրում է Euromag-ը:

 

200 ուղևորների տեղափոխող Airbus A340 օդանավում 2 չինացիների միջև անհայտ պատճառով վեճ է ծագել, ինչն այնուհետ վերաճել է կռվի հենց այն պահին, երբ ինքնաթիռը հայտնվել է Մոսկվայի օդային տարածքում:

 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` ինքնաթիռի անձնակազմը որոշել է չշարունակել թռիչքը, ետ վերադառնալ օդանավակայան և իջեցնել ինքնաթիռից 2 կարգազանց ուղևորներին: