Ուկրաինայում պաշտոնաթող մայորը կտրել է սիրուհու գլուխը, որպեսզի հանդիպի մյուս սիրուհու հետ

21:44 • 03.09.12

Ուկրաինայի Խերսոնի մարզում ոստիկանությունը ձերբակալել է պահետսազորի մի սպայի, ով կասկածվում է մի կնոջ դաժան սպանության մեջ: Սպանության շարժառիթը եղել է մայորի՝ զոհի հետ սեռական հարաբերությունները խզելու ցանկությունը, քանի որ նրա կյանքում հայտնվել էր ուրիշ կին, գրում է Newsru.com-ը՝ վկայակոչելով Kherson.pro-ն:



Զինվորականը ինքն է խոստովանել սպանության մանրամասները: Նրա խոսքերով՝ ինքը որոշ ժամանակ ինտիմ հարաբերությունների մեջ է եղել իր զոհի հետ, սակայն հետո հանդիպել է ուրիշ կնոջ և ցանկացել է խզել հարաբերությունները նախկին սիրուհու հետ:


Ուրիշ կնոջ գոյության մասին անտեղյակ կինը չի համակերպվել բաժանման հետ և գնացել է մայորի ամառանոց՝ խնդրելու վերականգնել հարաբերությունները: Սակայն հարբած մայորը զայրացել է և կիրառելով իր մարտական տեխնիկան կնոջը տապալել է գետնին, այնուհետև կացնով 3 անգամ հարվածել է զոհի գլխին և կտրել այն:


Նույն կացնով նա մասնատել է կնոջ դին և տարել այն գյուղից դուրս: