Վաշինգտոնը հերքել է իսրայելական ԶԼՄ-ների հաղորդումները Թեհրանի հետ գաղտնի բանակցությունների մասին

23:58 • 03.09.12

ԱՄՆ Սպիտակ տունը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկություններն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Դա սխալ է, բացարձակապես սխալ է», - հայտարարել է Ջեյ Քարնին լրագրողներին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական մի շարք ԶԼՄ-ներ հոդվածներ էին հրապարակել, որոնցում ասվում էր, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը չի աջակցի իսրայելացիներ՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությանը: