Այրված սառնարանը խափանել է ԱՄՆ-ում օդային հաղորդակցությունը
Կենտրոնական օդակարգավարական կետում տեղի ունեցած հրդեհի պատճառով դադարեցվել է ԱՄՆ մայրաքաղաքային շրջանի օդային հաղորդակցությունը, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Միջադեպի հետևանքով կիրակի օրը հետաձգվել է ավելի քան 20 թռիչք, որոնք ուղևորվում էին դեպի կամ մեկնում էին բոլոր ԱՄՆ մայրքաղաքային օդակայաններից:
Լուրջ խնդիրներից հնարավոր է եղել խուսափել, և 25 րոպե անց ամեն բան կարգավորվել է: ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցչները հայտնել են, որ հրդեհը է տեղի ունեցել օդակարգավարական կետի գրասենյակներից մեկում, որտեղ այրվել է սառնարանը:










