Եմենում սխալմամբ 14 խաղաղ բնակիչ է սպանվել
Եմենի ռազմաօդային ուժերը կիրակի օդային հարվածներ են հասցրել երկու մեքենաների, որոնք տեղափոխում էին ոչ թե «Ալ-Կաիդայի» զինյալների, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, այլ խաղաղ բնակիչների:
Սխալ հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 կին ու 3 երեխա: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Էլ-Բեյդա նահանգի Ռադա քաղաքում:
Նման հարված հասցնելու թույլտվություն է ստացվել կեղծ հետախուզական տվյալների հիման վրա: Դրանց համաձայն` նշված 2 մեքենաներում, իբր, գտնվում էին ծայրահեղականներ, որոնց ուղեկցում էին կանայք:
Նախորդ շաբաթ եմենական ավիացիայի ռեյդերի հետևանքով 15 ահաբեկիչ էր ոչնչացվել:










