Ֆիզիկոսները մոտ 3 անգամ բարելավել են «կանաչ» արևային մարտկոցի արտադրողականությունը
ԱՄՆ-ում ֆիզիկոսները ստեղծել են էլեկտրական էներգիայի հիբրիդային աղբյուր, որը հիմնված է ֆոտոսինթեզող PS1 սպիտակուցի և սիլիցիումային արեգակնային էլեմենտի վրա, և համանման տեխնոլոգիաներին իր արդյունավետությամբ գերազանցում է 2,5 անգամ:
Նոր կանաչ էներգիայի աղբյուրի ստեղծման «ուղղեցույցը» հրապարակված է Advanced Materials ամսագրում:
«Այդ համադրությունը հոսանք է արտադրում, որի ուժը 1000 անգամ գերազանցում է այն, ինչ մենք ստացել են, տարբեր նյութեր սպիտակուցով պատելիս»,– բացատրել է ԱՄՆ Նեշվիլի Վանդերբիլի համալսարանից գիտական խմբի ղեկավար Դեյվիդ Քլիֆելը:
«Եթե մենք շարունակենք այդ հետագծով ընթանալ, աստիճանաբար ավելացնելով հոսանքի ուժը և դրա լարումը, ապա լիարժեք տեխնոլոգիայի մակարդակի կհասնենք 3 տարի անց և արեգակնային էներգիայի հզոր փոխարկիչներ կունենանք»,- ավելացրել է նա:
Ֆիզիկոսների խոսքով, իրենց ստեղծած ծածկույթի մեկ քառակուսի սանտիմետրը
Արտադրում է մոտ 1 միլիվոլտ էլեկտրականություն 0.3 վոլտ լարմամբ, ինչը մինչ այժմ առկա տեխնոլոգիաները գերազանցում է 2,5-3 անգամ:










