Բուդապեշտում ավարտվել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեմ բողոքի ակցիան (լուսանկարներ)

23:10 • 04.09.12

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում երկու ժամ առաջ ավարտվել է բազմամարդ  բողոքի ակցիան՝ ընդդեմ 2004թ.-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելուն:
 

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Հունգարիայի հայ ուսանողուհի Շուշան Հարությունյանը, բողոքի ակցիան քաղաքացիական բնույթ է կրել, սակայն հիմնական կազմակերպիչները լիբերալներն են եղել:
 

Ցույցին մասնակցել են նաև հայ համայնքի ներկայացուցիչները: