Փարիզի կենտրոնում Օտարերկրյա լեգեոնի զինծառայող է ինքնասպան եղել

21:50 • 04.09.12

Փարիզի կենտրոնում այսօր սեփական ինքնաձիգից ինքնասպան է եղել ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնի զինծառայողը, հաղորդում է Korrespondent.net-ը:


Քսանվեցամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվել է Փարիզի քաղաքապետարանի մոտակայքում: Նրա ոչ անունը, ոչ ազգային պատկանելությունը դեռ չի հաղորդվում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով զոհվածը ծննդով Տորոնտոից է:


Հայտնի է, որ հակաահաբեկչական միջոցառումների ուժեղացման շրջանակներում Օտարերկրյա լեգեոնի զինծառայողները տեղի ոստիկանների հետ համատեղ վերահսկում են Փարիզի և Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքների փողոցները:


Ֆրանսիական Օտարերկրյա լեգեոնը կազմավորվել է 1831թ.: Խիստ ընտրությունից հետո այնտեղ կարող են ծառայել Ֆրանսիայի համար մարտնչել ցանկացողները: Զոհված զինծառայողը լեգեոնի երկրորդ գնդից էր, որը տեղակայված է Նիմ քաղաքում: