Ֆրանսիան մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներելու՝ Ադրբեջանի որոշմամբ

11:59 • 04.09.12

Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է արտահայտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարելով սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ։


Հայտարարությունում նաև նշվում է, որ այս որոշումը բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։


«Ֆրանսիան, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ընդգրկված Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների նման, համարում է, որ այս որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցություններին և կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի հաստատմանը»,– ասվում է հայտարարությունում։