Apple-ը պաշտոնապես հայտարարել է iPhone 5-ի ներկայացման օրը
Apple կորպորացիայի նոր սմարթֆոնը, որը, ենթադրաբար, կստանա iPhone 5 անվանումը, կներկայացվի Սան-Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 12-ին կայանալիք շնորհանդեսին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Այն մասին, որ միջոցառման ուշադրության կենտրոնում կլինի նոր սմարթֆոնը, վկայում է նաև Apple-ի կողմից տարբեր ԶԼՄ-ներ ուղարկված հրավերքները: Դրանց վրա առկա է It's almost here (Այն գրեթե այստեղ է) գրությունը։ Այն ուղեկցվում է 12 թվանշանով, որի շողքը 5 թիվն է պատկերում:
Ինչպես սպասվում է, նոր iPhone 5-ը iPhone 4S-ի համեմատ կլինի 10 մմ երկար՝ 125 մմ, և 2 մմ բարակ` 7,4 մմ: Այն համալրված կլինի LTE մոդուլով: Կունենա նոր հզոր և բարակ պրոցեսոր: Սմարթֆոնը նաև վաճառքի կհանվի նոր iOS 6 օպերացիոն համակարգով:











