Իրանը վերահսկում է ԱՄՆ ռազմանավերի բոլոր տեղաշարժերը Պարսից ծոցում
Իրանի ռազմածովային ուժերը հետևում են ԱՄՆ ռազմական նավերի բոլոր տեղաշարժերը Պարսից ծոցում: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ՌԾՈւ հրամանատար ծովակալ Խաբիբոլլա Սայարին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Մենք հետևում ենք ԱՄՆ բոլոր ռազմանավերի տեղաշարժերին, և մեր հետախուզությունն ուսումնասիրում է նրանց բոլոր գործողությունները»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Սայարին կրկնել է իրանական ռազմական հրամանատարության խոստումը՝ «մի քանի տարի անց» իրանական ռազմանավեր ուղարկել միջազգային ջրեր ԱՄՆ ափերի մոտ:










