Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի մերձակայքում մոլեգնող հրդեհների պատճառով անտառային գոտում իրենց հանգիստն անցկացնող հազարավոր զբոսաշրջիկներ են տարհանվել, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես նշում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, վկայակոչելով քաղաքային իշխանություններին, կրակի զոհ է դարձել արդեն 1 600 հեկտար մակերեսով հողատարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 700 հրշեջ ծառայողներ, 6 ուղղաթիռ, 30 հրշեջ մեքենա և 2 բուլդոզեր:
Բացի զբոսաշրջիկներից, իշխանությունները ստիպված են եղել տարհանել նաև 50 բնակչի:










