Լիբանանում արգելել են սրճարաններում և ռեստորաններում ծխել

08:32 • 04.09.12

Լիբանանում ուժի մեջ է մտել բոլոր հասարակական հաստատություններում ` ներառյալ ռեստորանները, սրճարանները և բարերը, ծխելը արգելող օրենքը:


Այդ մասին համապատասխան օրենքը երկրի խորհրդարանը ընդունել էր նախորդ տարի:


Արգելված վայրում ծխելու համար նախատեսվում է տուգանք մոտ 90 ԱՄՆ դոլարի չափով, իսկ հաստատության տերը, խախտման դեպքում պետք է այդ տուգանքի տասնապատիկը վճարի:


Լիբանանի սրճարանների և ռեստորանների սեփականատերերը բողոքում են, որ նոր օրենքը իրենց բիզնեսին լուրջ վնաս է հասցնում: