Մահացել է դերասան Մայքլ Դունկանը (տեսանյութ)

09:07 • 04.09.12

Լոս Անջելեսում մահացել է ամերիկացի դերասան Մայքլ Քլարք Դունկանը, ով հայտնի է «Կանաչ մղոն», «Արմագեդոն», «Կապիկների մոլորակը», «Մեղքերի քաղաքը» և այլ ֆիլմերում խաղացած դերերով:

 

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, 54-ամյա դերասանը մահացել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր սրտի նոպայից հետո:

 

Համաձայն տարածված տեղեկատվության` Դունկանը հուլիսի կեսերին սրտամկանի ինֆարկտ էր տարել, ինչից հետո այդպես էլ չէր կարողացել վերականգնվել:


Նա ծնվել էր 1957թ.-ին Չիկագոյում: Որպես երկրորդ պլանի լավագույն դերասան 1999թ.-ին Օսկարի է արժանացել «Կանաչ մղոն» ֆիլմի համար: