Բավրայի անցակետում ձերբակալել են կավատության մեջ մեղադրվող 35-ամյա կնոջ
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սվետլանա Ս.-ին։
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վերջինս ս/թ օգոստոսի 23-ից հետախուզվում էր պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և շահագործման նպատակով մարդուն հավաքագրելու, փոխադրելու, հանձնելու, թաքցնելու կամ ստանալու մեղադրանքով:
Սվետլանա Ս.-ն ձերբակալված է:










