Արևի մասնիկներն անջատվել են լուսատուից. ՆԱՍԱ-ի տեսանյութը
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության` ՆԱՍԱ-ի աստղադիտակներն արևային մանրաթելերի հսկայական անջատում են գրանցել, հայտնում է Russian Times-ը: Երևույթը ֆիքսվել է 3 ժամում և խտացվել կես րոպեանոց տեսանյութի մեջ: Այս երևույթի պատճառով պսակային զանգվածի արտանետում և Երկիր մոլորակի վրա փոքր մասշտաբների մագնիսական փոթորիկ է գրանցվել:
Երևույթը գրանցվել է օգոստոսի 31-ին, դրա ֆիքսումը ցույց է տալիս, թե արևային մանրաթելերն ինչպես են պայթում, ճառագայթման հոսք և Արևի պսակը կազմող զանգված բաց թողնելով տիեզերք: Երեքշաբթի օրվա դրությամբ դրանց ուժգնությունը հասել է նվազագույնի:
Նաև արևային պրոտուբերանցներ անունով հայտնի մանրաթելերը, Արևի պսակի համեմատ, հարաբերականորեն սառը նյութի խտացումներ են, որոնք Արևի մակերևույթից պոկվում են և Արևի մագնիսական դաշտի շնորհիվ առկախված մնում:
Գիտնականներն առայժմ համընդհանուր ընդունված տեսություն չունեն այն մասին, թե ինչպես են ձևավորվում նման միավորները:










