Կարմիր խաչի ղեկավարն Ասադի հետ քննարկել է մարդասիրական օգնության տրամադրման հարցը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նորանշանակ ղեկավար Փիթեր Մորերը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ` քննարկելու հակամարտության գոտիներում մարդասիրական օգնություն հասցնելու թույլտվության հարցը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Մորերի և Ասադի հանդիպումը տևել է 45 րոպե, որի մանրամասները, սակայն, չեն հրապարակվել:
Ավելի վաղ ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ Մորերի այցը Դամասկոս նպատակ ունի քննարկել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կտրուկ վատթարացման հարցը:
Երկրում 17 ամսից ավելի տիրող ներքաղաքական ճգնաժամի հետևանքով կոմիտեի ներկայացուցիչները բազմաթիվ արգելքների առջև են կանգնում` հակամարտության գոտիներ մուտքի թույլտվություն ստանալու և կարիքավորներին օգնություն տրամադրելու հարցերում:










