Վորոնեժի օդանավակայանում հայկական թարխուն է առգրավվել և ոչնչացվել

10:08 • 04.09.12

ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առանց համապատասխան փաստաթղթերի հայկական թարխուն է հայտնաբերվել: Բույսի անօրինական ներմուծումը Ռուսաստան կանխվել է, հայտնում է Վորոնեժի քաղաքային պորտալը` 36.on.ru-ն:


Հայաստանից ներմուծված թարխունը հայտնաբերվել է ուղևորներից մեկի մոտ:

Պարզվել է, որ ուղևորը չունի անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կհաստատեին կարանտինային անվտանգությունը, բացակայել է  համապատասխան արտոնագիրը, որը ցույց կտար, որ բուսատեսակը վնասակար կամ հիվանդ չէ, ինչը պարտադիր է բուսական ծագման ապրանքների տեղափոխման համար:


Առկա է եղել վտանգ, որ բույսը կարող էր հասնել Վորոնեժի մարզի կարանտինային օբյեկտներ և վնաս հասցնել:

Հայկական թարխունը տեղում ոչնչացվել է: