Թուրքիան թույլատրել է այցելել սիրիացի ապստամբների ճամբար
Թուրքական իշխանությունները առաջին անգամ թույլատրել են մուտք գործել երկրի հարավ-արևելքում գտնվող սիրիացի ապստամբների ճամբարներ, հաղորդում է «Ազատության Ռադիո»-ի ռուսական ծառայությունը:
Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները այցելել են Խատայ նահանգի Ապայդին ճամբար, որտեղ ապաստանել են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները:
«Ճամբարի մուտքը երկար ժամանակ փակ էր հանրության համար, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ էր տալիս, թե այստեղ են պատսպարվում բոլոր տեսակ ահաբեկիչներն ու գրոհայինները, որոնց զինում, պատրաստում և Սիրիայում կռվելու են ուղարկում: Մենք այստեղ նման բազա չտեսանք»,– հայտարարել է
Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական կուսակցության ներկայացուցիչ Ուստյուն Շեֆերը:
Թուրքական մամուլի տեղեկություններով, ճամբարում գտնվում են մոտ 3000 սիրիական բանակի նախկին զինվորականներ, որոնք անցել են ընդդիմության կողմը:










