Երևանում «Նիսսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու
10:04 • 05.09.12
«Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12.20-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










