Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Արթուր Վարժապետյանին

16:31 • 05.09.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած գործարար եւ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին:

 

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած մասնակցության համար՝ նշելով, որ տարիներ շարունակ նրա հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվում մեր հանրապետությունում:

 

Հանդիպումից հետո Նախագահը և Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ փրկարար ծառայությանը ժամանակակից տրանսպորտային միջոցների հանձնման հանդիսավոր արարողությանը:

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: