Դերասան Սերգեյ Բեզռուկովը հիվանդանոց է տեղափոխվել
Իսրայելում գտնվող Ռուսաստանի Դաշնության հայտնի ու սիրված դերասան Սերգեյ Բեզռուկովը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, դերասանը ջերմային հարված է ստացել «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումների ժամանակ:
Նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց: Սակայն Բեզռուկովը չի համաձայնվել պառկել հիվանդանոցում և պահանջել է հետ տանել իրեն նկարահանման հրապարակ: Չնայած վատ ինքնազգացողությանը՝ դերասանը շարունակել է աշխատել:
Ֆիլմի նկարահանման աշխատանքները մոտենում են ավարտին: Ֆիլմի հեղինակները խոստանում են աստղային կազմ և հումոր՝ ռեժիսոր Գեորգի Դանելիայի ավանդույթներով:










