Կանադացի անջատողականների հավաքին կրակ են բացել

11:49 • 05.09.12

Զինված տղամարդը կրակ է բացել Մոնրեալում Կվեբեկի անջատողական կուսակցության հավաքի ժամանակ, հայտնում է The Canadian Press-ը: Հարձակումը տեղի է ունեցել կուսակցության առաջնորդ Պոլին Մարուայի ելույթի ժամանակ, որը նվիրված էր ընտրություններում կուսակցության տարած հաղթանակին:

 

Թիկնապահները հասցրել են բեմից հեռացնել առաջնորդին, սակայն քիչ անց նա վերադարձել է և խուճապի չմատնվելու կոչ արել հավաքվածներին:

 

Հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավոր է:

50-ամյա զինված տղամարդը ձերբակալված է: Նրա դրդապատճառներն առայժմ անհայտ են: Ձերբակալության ժամանակ նա բղավել է. «Անգլիացիներն արթնացել են»:

 

Այս կուսակցությունը հանդես է գալիս Կանադայից Կվեբեկի անջատման օգտին: Այն հաղթանակ է գրանցել Կվեբեկի Ազգային ժողովի ընտրություններում, որտեղ այժմ զբաղեցնում է 46 տոկոսը: