Չինական ոստիկանությունը խուզարկում է իրականացրել տիբեթական վանքում

15:41 • 05.09.12

Չինական ոստիկանությունը խուզարկում է անցկացրել տիբեթական վանքերից մեկում, ծեծի է ենթարկել վանականներին, 5 հոգու էլ տարել իր հետ, հայտնում է Radio Free Asia -ն:

 

Ըստ ռադիոյի՝ հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինհայ նահանգի Զիլքար տիբեթական վանքը: Հունիսին այս վանքում ինքնահրկիզվել էր 2 տիբեթցի՝ ի նշան «Պեկինի վարած կոշտ քաղաքականության»:

 

Ըստ Radio Free Asia -ի՝ 3 վանական ձերբակալվել է հունիսին տեղի ունեցած ինքնահրկիզումների մասին արևմտյան ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրելու համար:


Չինաստանի պաշտոնական շրջանակներն այս մեղադրանքի վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս: