Կոլումբիայում սպանվել է «կոկաինի թագուհին»
Կոլումբիայի Մեդելին քաղաքում երկու զինված հանցագործի կողմից սպանվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող կոլումբիացի Գրիսելդա Բլանկոն, ով առավելապես հայտնի է «կոկաինի թագուհի» մականվամբ, հայտնում է Xinuha գործակալությունը:
Ըստ իրավապահ մարմինների տվյալների` մոտոցիկլով հանցագործները 2 գնդակ են արձակել «թագուհու» ուղղությամբ, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է գլխի հատվածում ստացած ծանր հրազենային վնասվածքներից:
69-ամյա Բլանկոն, ում նաև «Կնքամայր» էին կոչում, թմրանյութի ապօրինի զանգվածային վաճառքով սկսել է զբաղվել անցյալ դարի 70-ական թվականներին, Միացյալ Նահանգներում:
Մոտ 20 տարի ԱՄՆ-ի բանտերից մեկում անցկացնելուց հետո, 2004 թ.-ին նա վերադարձել է հայրենիք:










