Կոստա Ռիկայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

19:12 • 05.09.12

Կոստա Ռիկայի հյուսիս- արևմտյան ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը, երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.9 մագնիտուդ:

 

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Սան Խոսեի որոշ շրջաններում:


Կոստա Ռիկայի հիդրոօդերևութաբանական ծառայությունները նախազգուշացնում են ցունամիի վտանգի մասին: Երկրաշարժի զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: