16 թաղամասում երիտասարդը հարվածել է մեկ այլ երիտասարդի դեմքին, ապա կրակել օդ

17:00 • 05.09.12

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի Գևորգ Չաուշի նկարի մոտ վիճաբանություն է:


Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված 1 պարկուճ:


Ժամը 23.50-ին, 1991 թ. ծնված Մկրտիչ Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 16-րդ թաղամասի Գևորգ Չաուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ձեռքով հարվածել է իր դեմքին, ապա չպարզված տեսակի ատրճանակից օդ է կրակել, հետո զենքը պահել իր դեմքին, ապա դիմել է փախուստի:


Ոստիկանության ծառայողներին կարճ ժամանակում հաջողվել է պարզել, որ անհայտ անձը 1981 թ. ծնված Վահան Հ.-ն է:
Նշանակվել են փորձաքննություններ:


Սեպտեմբերի 4-ին Վահան Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել, որ ինքն է հարվածել Մկրտիչ Բ.-ին և իր գազային ատրճանակով կրակոց արձակել:


Նախաքննությունը շարունակվում է: