Հունաստանում բժիշկները բողոքում են ընդդեմ աշխատավարձերի կրճատման
Հունաստանի պետական հիվանդանոցների բժիշկները գործադուլ են սկսել` ի նշան աշխատավարձերն 8 % -ով կրճատելու դեմ բողոքի:
Բուժհաստատությունների աշխատակիցներն առավոտյան ժամը 11:00-ից ողջ երկրում դադարել են բուժօգնություն ցուցաբերել:
Ըստ հունական լրատվամիջոցների՝ակցիան տևելու է մինչ ուշ գիշեր:
Միևնույն ժամանակ բժիշկների արհմիությունը բողոքի ակցիա է իրականացնում Աթենքում` ֆինանսների նախարարության շենքի մոտ:
Հունաստանի կառավարությունը տնտեսական խիստ միջոցառումների փաթեթ է պատրաստել` ավելի քան 11.5 մլրդ եվրո արժողությամբ, որի մեջ մտնում է նաև աշխատավարձերի և թոշակների կրճատումները:










