Հոնդուրասում 3 նոր մասնավոր քաղաք կկառուցվի, տեղաբնիկները դեմ են

15:14 • 05.09.12

Հոնդուրասի իշխանությունները պայմանագիր են ստորագրել ներդրողների հետ, որոնց համաձայն՝  երկրում 3 մասնավոր քաղաք կկառուցվի՝ որպես նոր արդյունաբերական կենտրոններ, հայտնում է Associated Press-ը:

Այդ քաղաքներն իրենց առանձին իրավական և մաքսային համակարգերը կունենան:

 

Առաջին քաղաքի կառուցման աշխատանքները կսկսվեն մի քանի շաբաթից: Միայն այդ նախագծի շնորհիվ նախատեսվում է 5 000 աշխատատեղի ապահովում:

 

Նախագծին դեմ են քաղաքացիական շարժումներն ու տեղաբնիկ Գարիգունա ցեղը, որը չի ցանկանում իր հողերը տրամադրել նախագծի իրականացման համար:

Սա իրագործվում է վիճահարույց փորձարարության շրջանակներում, որը նպատակ ունի տնտեսական աճ ապահովել Կենտրոնական Ամերիկայի այս երկրի համար: 2009-ի հեղաշրջումից հետո, երկիրը ցնցում են թմրաբիզնեսը, կոռուպցիան և աճող անկայունությունը: