Հնդկաստանում հրավառության միջոցների արտադրամասի հրդեհից ավելի քան 52 մարդ է զոհվել (տեսանյութ)
Հնդկաստանում հրավառության միջոցների արտադրամասում տեղի ունեցած հրդեհից, վերջին տվյալներով զոհվել է 52 մարդ: Ավելի քան 50 մարդ ծանր վիրավոր է, նրանցից շատերը այժմ հիվանդանոցներում են, ծայրահեղ ծանր վիճակում:
Հրշեջները մի քանի ժամվա ընթացքում են կարողացել մարել ավելի քան 40 պահեստներ ունեցող արտադրամասում տարածված հրդեհը:
Արտակարգ իրավիճակի պահին արտադրամասում աշխատում էր մոտ 300 մարդ: Նրանցից մի մասը հասցրել է տարհանվել: Պահեստներում հսկայական քանակով արտադրանք կար, քանի որ Հնդկաստանը պատրաստվում է ազգային տոն նշել:










