Հնդկաստանում հրավառության նյութերի գործարան է հրդեհվել. 20 զոհ

15:19 • 05.09.12

Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգի Սիվակասի շրջանի հրավառության նյութերի արտադրության գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել, հայտնում է Xinhua լրատվականը:

 

Հրդեհը տարածվել է ամբողջ գործարանում, ընդգրկել շրջակա կրոնական համայնքը՝ վախեցնելով հավատացյալ հինդուիստներին:

 

Հրդեհի բռնկվելու պահին գործարանում 300 մարդ է գտնվել: Հրշեջները չեն համարձակվել մտնել գործարան՝ վախենալով հրավառության նյութերի հնարավոր պայթյուններից: