Լիբիան և Իրաքը պաշտոնապես վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները

23:59 • 05.09.12

Լիբիան և Իրաքը պաշտոնապես հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, որոնք խզվել էին մոտ 10 տարի առաջ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների ԱԳՆ ղեկավարների միջև Կահիրեում անցնող Արաբական պետությունների լիգայի նախարարական խորհրդակցության ընթացքում:


Միաժամանակ Բաղդադում և Տրիպոլիում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Եգիպտոսի մայրաքաղաքում անցկացված բանակցությունների ժամանակ արտգործնախարարները, բացի «դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը», նաև պայմանավորվել են «համապատասխան պայմաններ ստեղծել երկու մայրաքաղաքներում առաքելությունների շուտափույթ բացման համար»:


Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին իրաքյան պատերազմի սկզբում` 2003թ. հունիսին, երբ Լիբիան Իրաքի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները և հետ կանչեց իր դիվանագետներին այն բանից հետո, երբ ԱՄՆ պետդեպը հայտարարեց, որ Իրաքում գտնվող դիվանագետները չեն կարող դիվանագիտական կարգավիճակից օգտվել, քանի որ այն տրամադրվել է Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից: