«Իսահակ» փոթորկի հետևանքով ԱՄՆ Լուիզիանա նահանգում 13 հազար տուն է վնասվել
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում մոլեգնող «Իսահակ» փոթորկի պատճառով 13 հազար տուն է լրջորեն վնասվել կամ հիմնովին քանդվել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչության մամուլի քարտուղար Քրիսթինա Սթիվենսը:
«Թեև սա քանդված կամ վնասված տների նախնական թիվն է, այնուամենայնիվ, ակնկալվում է, որ գալիք օրերի ընթացքում այս թիվը զգալիորեն կաճի»,- նշել է նա:
Նա նաև ավելացրել է, որ անցյալ շաբաթվանից Լուիզիանայում մոլեգնող կատաղի փոթորկի հետևանքով հազարավոր բնակիչներ են տարհանվել:
Սակայն, ինչպես հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, տարհանված բնակիչների մեծամասնությունն արդեն վերադարձել է և փորձում է վերականգնել քանդված տները:










