Լեհաստանի նախագահին ծաղրող բովանդակությամբ կայքը ստեղծած քաղաքացուն 5 տարի ազատազրկում է սպառնում
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն ծաղրող նյութեր պարունակող կայքի ստեղծողը դարատանի առջև է կանգնել երկրի ղեկավարին վիրավորելու մեղադրանքով, նրան 5 տարի ազատազրկում է սպառնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Կայքը, որը ստեղծել է 26-ամյա Ռոբերտ Ֆրիչը, պարունակում է ծաղրական ֆոտոկոլաժներ, համակարգչային խաղեր և այլ նյութեր, որոնք ծաղրում են նախագահին:
Ապրիլին երկրի ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները Ֆրիչի բնակարանում խուզարկություններ էին անցկացրել, առգրավելով նրա համակարգիչները: Շուտով դատախազությունը նրան մեղադրանք ներկայացրեց երկրի ղեկավարին վիրավորելու, խորհրդարանը վիրավորելու, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու մասով: Այդ մեղադրանքներով նրան 5 տարի ազատազրկում է սպառնում:
Ավելի վաղ Լեհաստանի նախագահը հայտարարել էր, որ տվյալ կայքը ստեղծողի դեմ դատական գործի նախաձեռնությունը իրենը չէ:
Մեղադրյալը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում և չի ափսոսում կայքի ստեղծման համար:
«Ինչ է, ես պետք է ափսոսե՞մ, որ կարծիքս եմ արտահայտել և այժմ դրա համա՞ր են ինձ հետապնդում: Ոչ:», - ասել է Ֆրիչը:










