Լարի Քինգը դարձել է Իվանիշվիլիին պատկանող վրացական ընդդիմադիր հեռուստաալիքի խորհրդական
Աշխարհահռչակ հեռուստահաղորդավար Լարի Քինգը դարձել է միլիարդատեր ընդդիմադիր գործիչ Բիձինա Իվանիշվիլիին պատկանով վրացական «9-րդ ալիք» հեռուստաալիքի խորհրդականը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«9-րդ ալիք»-ը, ինչպես և ցանկացած այլ կազմակերպություն, որը անկախ նորություններ է թողարկում և տարածում, բախվում է Վրաստանի ղեկավարության կողմից աննախադեպ մարտահրավերների, ինչը խոչընդոտում է նրա առաքելությանը` ծառայել Վրաստանի բնակչությանը, որպես անկախ և ազատ լրատվական աղբյուր», - ասել է Լարի Քինգը:
Քինգի խոսքով, ալիքը «արժանի է ամերիկացիների և եվրոպացիների համակողմանի աջակցությանը»:










