Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՀ Հայաստանի ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային

19:46 • 05.09.12

ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի և Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:


Հյուրերի խնդրանքով Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտին, ներկա քաղաքական վիճակին, տնտեսական և սոցիալական մարտահրավերներին` հատկապես ընգծելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիան, ահագնացող արտագաղթը, ինչպես նաև օրինականության և անկախ դատարանների բացակայությունը:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: