ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի ուշացումով

16:11 • 05.09.12

Տեխնիկական պատճառներով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով և նախատեսված հանդիպումները կկայանան սեպտեմբերի 6-ին:


Այս մասին տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: