Հռոմի Պապի գրասենյակից փաստաթղթերի արտահոսքի մեջ ներգրավված է եղել 20 մարդ. The Independent

23:15 • 05.09.12

Հռոմի Բենեդիկտոս XVI պապի ձերբակալված սպասավորը La7 հեռուստաալիքի ուղիղ եթերից հայտարարել է, որ նա միակը չէ, ով մասնակից է Վատիկանում պապական գրասենյակից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի սկանդալին, գրում է Газета.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:


Պաոլո Գաբրիելեն պատմել է իր նման ևս 20 անձանց մասին, որոնց անվանում են «Vatileaks»:


«Ինձնից բացի կա ևս 20 մարդ, ովքեր պայքարում են արդարության և մաքրության համար», - ասել է Գաբրիելեն:


Իր հերթին, Վատիկանն ավելի վաղ հերքել է տեղեկություններն այն մասին, որ քննչական խումբը աշխատում է ևս 20 մարդկանց ուղղությամբ:


Հռոմի պապի գրասենյակից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ կապված սկանդալը բարձրացել էր Բենեդիկտոսի սպասավորի ձերբակալությունից հետո: Գաբրիելեն ձերբակալվել էր Բատիկանում մայիսի 25-ին: