Angry Birds-ից հետո Rovio-ն խաղ կթողարկի խոզերի մասին
Ֆիննական Rovio ընկերությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին վաճառքի կհանի նոր խաղ, որն ունի Bad Piggies անվանումը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ֆիննական ԶԼՄ-ներին:
Նոր խաղը խոզերի մասին է՝ նույն ընկերության հանրահայտ Angry Birds-ի մոտիվներով: Սակայն, Bad Piggies-ը ստեղծողների պնդմամբ, նոր խաղի «մթնոլորտը տարբերվելու է Angry Birds-ի մթնոլորտից»:
Խաղը կհայտնվի նախ iOS, Android և Mac պլատֆորմներում, ապա՝ նաև Windows Phone-ում, Windows 8-ում և PC-ում:









